Էդուարդ Մանեի «Գարուն» կտավն ԱՄՆ-ում վաճառվել Է 65,1 մլն դոլարով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդուարդ Մանեի «Գարուն» կտավն ԱՄՆ-ում Christie's-ի աճուրդում վաճառվել Է 65,1 մլն դոլարով, ինչը գրեթե կրկնակի գերազանցել Է ֆրանսիացի այս նկարչի գործերի աճուրդային գնային ռեկորդը, որը կազմում Էր 33,2 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փարիզցի երիտասարդ դերասանուհու՝ Ժաննա Դեմարսիի դիմանկարը, ինչպես եւ կանխատեսում Էին կազմակերպիչները, դարձել Է իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստին նվիրված աճուրդի գլխավոր լոտը: Սկզբնապես կտավը Christie's-ի փորձագետների կողմից գնահատվել Էր 35 մլն դոլար:
Դեմարսիի դիմանկարը, որն ստեղծվել Է 1881 թվականին, Մանեի կողմից մտահղացվել Էր որպես տարվա չորս եղանակների այլաբանական կերպարներից մեկը, բայց նա հասցրեց ավարտել միայն «Գարունը» եւ «Աշունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: