Քաղաքականություն

ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդները հանդիպելու համար միջնորդության կարիք չունեն. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդները հանդիպելու համար միջնորդության կարիք չունեն. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարները հանդիպելու համար միջնորդության կարիք չունեն: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետը միջնորդելու է, որպեսզի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Քաղաքական ուժերի ղեկավարները միջնորդության կարիք չունեն, նրանք իրենց խնդիրներն իրար հետ կլուծեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Հարցին, թե արդյոք հանդիպում եղել է ԲՀԿ եւ ՀՀԿ առաջնորդների միջեւ, Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց:

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում