Ռուսաստանցիների մեծամասնությունը չի հավատում ազնիվ եւ շահութաբեր բիզնեսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիները կարծում են, որ ներկայում գործնականում հնարավոր չԷ սեփական գործը վարել ազնիվ ճանապարհով եւ համաձայն չեն գործարարության ոլորտում խարդախության համար սահմանված համեմատաբար մեղմ պատժին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա-Կենտրոնի» սոցիոլոգները:

Ինչպես ցույց Է տվել հոկտեմբերի 24 – 27-ը ՌԴ-ի 134 բնակավայրերում 1600 մարդկանց հարցումը, հարցվածների սոսկ 11 տոկոսն Է կարծում, որ եւ 15 – 20 տարի առաջ, եւ այժմ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն վաստակելու ազնիվ ճանապարհով:

Յուրաքանչյուր տասներորդը (10 տոկոս) կարծում Է, թե 1990-ական թվականներին անհնար Էր շահույթ ստանալ՝ չխախտելով օրենքը, իսկ այժմ գոյություն ունեն օրինական եղանակով վաստակելու հնարավորություններ: Հարցման յուրաքանչյուր յոթերորդ մասնակիցը (15 տոկոս), ընդհակառակը, համոզված Է, որ այժմ, ի տարբերություն 90-ական թվականների, ձեռնարկատերերը չեն կարող բիզնեսն ազնվորեն վարելու հույս ունենալ:

Հարցման գրեթե յուրաքանչյուր երկրորդ մասնակիցը (49 տոկոս) նշել Է, որ ո՛չ այժմ, ո՛չ Էլ մոտ անցյալում ազնիվ ճանապարհով խոշոր կարողություն ձեռք բերելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

Հայերեն Русский

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում