Խճանկար

Հնդկաստանում կապիկների հարսանիք են կազմակերպել

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում կապիկների հարսանիք են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսի գյուղերից մեկի ավելի քան 200 բնակիչներ դարձել են երկու կապիկների հարսանիքի հյուրերը, որոնք ամուսնացել են գունեղ արարողությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարսանիքը կազմակերպվել է կապիկների տիրոջ ցանկությամբ, ով հայտարարել է, թե «փեսան իրեն այնքան մտերիմ Է, ասես իր հոգեորդին լինի»:

Կապիկներին մեծ տեղ Է տրվում հինդուիստական առասպելաբանության մեջ, նրանք հաճախ ապրում են տաճարներում եւ օգտվում հավատացյալների նվիրաբերություններից:

Գյուղացի Ուդեշ Մախտոն Ռամու մականունով կապիկին յոթ տարի առաջ գնել է Նեպալում: Ավելի ուշ գյուղական տոնավաճառում նա ձեռք Է բերել նրա ընկերուհուն՝ Ռամդուլարիին:

Սկզբում նրանք միմյանց չԷին ընդունում, բայց հետո՝ սկսվեց սերը, եվ ես որոշեցի նրանց ամուսնացնել»,-բացատրում Է կապիկների տերը:

Հարսանեկան արարողության ընթացքում, որը տեղի Է ունեցել Բիհարի նահանգում, հարսնացուն հագել Էր նարնջագույն սարաֆան, իսկ փեսան՝ դեղին շապիկ: Նրանց գյուղով մեկ պտտեցրել են ծաղիկներով զարդարված հարսանեկան լիմուզինի տանիքին՝ երաժշտության եւ հավաքվածների պարերի ուղեկցությամբ:

Ես երջանիկ եմ, որ կարողացա առաջինն ամուսնացնել իմ առաջնեկին՝ Ռամուին, հայտարարել Է Մախտոն, որը եւս երեք իսկական որդիներ ունի:

Ամուսնությունն «օրհնել» Է տեղի հոգեւորականը՝ Սունիլ Շաստրին:

«Ես չԷի ցանկանում դրան մասնակցել,-պատմել Է նա,- բայց հետո հասկացա Մախտոյի մտադրության լրջությունը: Մենք միասին որոշեցինք հարսանիքի օրը եւ ժամը, ուղարկեցինք հրավիրատոմսերը, վարձեցինք երաժիշտների եւ հյուրասիրություն պատրաստեցինք հյուրերի համար»:

Հարսանիքին եկել Էին նաեւ հարեւան գյուղերի շատ բնակիչներ, որոնք ցանկանում Էին մասնակցել արարողությանը եւ լուսանկարվել նորապսակների հետ, որպեսզի հետո լուսանկարներով պարծենան սոցիալական ցանցերում:

Կապիկների հարսանիքը նորություն չԷ Հնդկաստանում: Այսպես, 2008 թվականին կապիկների ամուսնության արարողություն Է տեղի ունեցել Օրիսայի նահանգում, որին ներկա են եղել 3 հազար հյուրեր, հաղորդել Է BBC-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում