Սպորտ

Կարեն Մովսիսյանը կիսեց 4-5 տեղերը վետերանների աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Կարեն Մովսիսյանը կիսեց 4-5 տեղերը վետերանների աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Մովսիսյանը կիսեց 4-5 տեղերը վետերանների աշխարհի առաջնությունում:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Հունաստանի Կատերինի քաղաքում ավարտված աշխարհի վետերանների առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 47 մասնակիցների թվում կիսեց 4-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը հինգերորդն էր: Կարենը մեկ միավորով ետ մնաց չեմպիոնից`գրոսմայստեր Զուրաբ Ստուրուայից (Վրաստան): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Մրցաշարն անցկացվում էր արդեն 24-րդ անգամ, որ բաց է համարվում բոլոր նրանց համար, ովքեր ունեն բավական վարկանիշ և հովանավորվում են ազգային ֆեդերացիայի կողմից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում