Խճանկար

Ամերիկացին պատրաստել և կերել է ավելի քան 8 կգ կշռող աղանդերը

1 րոպեի ընթերցում

Ամերիկացին պատրաստել և կերել է ավելի քան 8 կգ կշռող աղանդերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի Մետ Սթոնին պատրաստել և կելել է աղանդեր, որը կշռել է ավելի քան 8 կիլոգրամ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, շոկոլադե խմորից նա պատրաստել է կեքս, որը պարունակում էր 18 հազար 580 կալորիա: Խմորի մեծ քանակության պատճառով այն ամբողջությամբ չէր թխվել, սակայն դա չի խանգարել Մետին: Նա աղանդերը սառեցրել է սառնարանում, իսկ հետո մեծ քանակությամբ պաղպաղակով կերել այն:

Ուտեստն ընդհանուր առմամբ կշռել է 8,1 կիլոգրամ, որը պարունակում էր 23 հազար կալորիա և ավելի քան 1 կգ յուղ:

Նման փորձությունից հետո Մետն իրեն շատ լավ է զգում: Նա հայտնի է որպես համեղ ուտելիքների շատակեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում