Խճանկար

Ծիածանագույն ամպ է հայտնվել Մելբուռնի երկնքում

1 րոպեի ընթերցում

Ծիածանագույն ամպ է հայտնվել Մելբուռնի երկնքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Մելբուռն քաղաքի բնակիչները նոյեմբերի 3-ին զարմանալի բնական երեւույթի՝ ծիածանագույն ամպի վկաներ են դարձել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC հրատարակությանը:

Գիտական միջավայրում այս երեւույթն անվանում են «ծակծկված ամպ»: Այն առաջանում է ամպի մեջ ջրի կաթիլների մի մասի՝ սառցե բյուրեղիկների վերածվելու հետեւանքով: «Ծակծկված ամպ» կարող Է առաջանալ նաեւ դրա միջով ինքնաթիռի անցնելուց հետո:

Սոցիալական ցանցերի օգտատերերից ոմանք այդ ամպն անվանել են «տիեզերքի դարպասներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում