Խճանկար

Աբու Դաբիի ամենաբարձր երկնաքերն անվանվել Է Դուբայի կառավարչի պատվին

2 րոպեի ընթերցում

Աբու Դաբիի ամենաբարձր երկնաքերն անվանվել Է Դուբայի կառավարչի պատվին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբու Դաբիի 382 մետր բարձրությամբ նոր երկնաքերն անվանվել Է հարեւան Դուբայ Էմիրության կառավարչի եւ ԱՄԷ-ի վարչապետ շեյխ Մուհամադ բեն Ռաշիդ ալ Մաքթումի պատվին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին հաղորդել Է Էմիրությունների The National հրատարակությունը:

Աշխարհի ամենաբարձր շենքը՝ Բուրջ Խալիֆան, որը գտնվում Է Դուբայում, կրում Է Աբու Դաբիի ներկայիս կառավարիչ եւ ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահայանի անունը: Երկնաքերի բարձրությունը 830 մետր Է, դրա կառուցումը տեւել Է վեց տարի եւ ավարտվել 2010 թվականին:

Մուհամադ բեն Ռաշիդ ալ Մաքթումի 92-հարկանի երկնաքերը դարձել Է Աբու Դաբիի ամենաբարձր շենքը: Այդ բնակելի շենքը նոր Համաշխարհային առեւտրական կենտրոնի բաղկացուցիչ մասն Է ԱՄԷ-ի մայրաքաղաքում:

Emporis կոնսալտինգային գործակալության տվյալների համաձայն՝ Աբու Դաբիի այս նոր երկնաքերը տեղ Է գտել աշխարհի 30 ամենաբարձր շենքերի թվում: Այդ ցուցակից եւս չորս շենքեր գտնվում են Դուբայում:

Ավելի վաղ Էմիրությունների Arabian Business գործարար հրատարակությունը հաղորդել Է, որ Դուբայում կկառուցվեն աշխարհում ամենաբարձր երկվորյակ-աշտարակները: Dubai Twin Towers անվանմամբ երկնաքերը կդառնա անշարժ գույքի բնագավառի նոր մեգանախագծի բաղկացուցիչ մասը:

Երկնաքերի ճշգրիտ բարձրության մասին առայժմ չի նշվում: Ներկայում ամենաբարձր երկվորյակ-աշտարակներն են համարվում 452 մետր բարձրությամբ Petronas Twin Towers-ը, որոնք գտնվում են Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրում:

Երկվորյակ-աշտարակները կդառնան բնակելի եւ առեւտրային անշարժ գույքի ընդգրկուն համալիրի բաղկացուցիչ մասը, որը կտեղավորվի Դուբայի ծովախորշի ափին: Այս նոր շրջանը, որին ստեղծողները «ապագայի քաղաք» անվանումն են տվել, Դուբայի հետ, բացի ավտոմայրուղիներից, կկապեն տրանսպորտի Էկոլոգիապես մաքուր տեսակները՝ թեթեւ մետրոն, արագընթաց տրամվայը եւ ջրային տաքսին: Նախագծի ընդհանուր մակերեսը կազմում Է 600 հեկտար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում