Խճանկար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ավստրիան շփոթել Է Ավստրալիայի հետ

1 րոպեի ընթերցում

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ավստրիան շփոթել Է Ավստրալիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ելույթ ունենալով Վիեննայի խորհրդաժողովում, Ավստրիան շփոթել Է Ավստրալիայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին: Շնորհակալություն հայտնելով ընդունող կողմին՝ Պան Գի Մունը Ավստրիայի փոխարեն Ավստրալիային Է շնորհակալություն Է հայտնել խորհրդաժողովը կազմակերպելու համար:

Ավելի ուշ գլխավոր քարտուղարը պարզաբանել Է, որ դա ընդամենը վրիպախոսություն Է եղել: Մամուլի ասուլիսի ժամանակ Պան Գի Մունը ներողություն Է խնդրել, նշելով, թե ինքը լավ գիտե, որ «Ավստրիայում կենգուրուներ չկան»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին քաղաքական գործիչը չԷ, որը շփոթել Է երկու պետությունների անվանումները: 2007 թվականին Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ)` Սիդնեյում անցկացված գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը, ավստրալական զորքերն «ավստրիական» Է անվանել՝ խոսելով Ավստրալիայի վարչապետի Իրաք կատարած այցի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում