Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նոյեմբերի 3-5-ը Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի անդամ, Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին: Ինչպես ««Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ժամանակԿարեն Ճշմարիտյանի և Յոհաններ Հանիի կողմից ստորագրվել է ԵՄ կողմից 2014-2017թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որտեղ ամրագրված է, որ ԵՄ-ն 2014-2017թթ. Հայաստանին կհատկացնի շուրջ 140-170 մլն եվրո գումար կողմերի միջև նախկինում համաձայնեցված երեք ուղղություններով` մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման և արդարադատության ոլորտի բարեփոխումներ:

Ստորագրվել է նաև «Աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը» ԵՄ բյուջետային աջակցության 2013թ. ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը կհատկացնի շուրջ 25 մլն եվրոյի աջակցություն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված արդյունավետ բարեփոխումներին, ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցության գործիքներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է «բաց երկնքի» քաղաքականության մասին և պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է ԵՄ-ի կողմից Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակի» շնորհման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով նոյեմբերի 4-ին կայանալիք «ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության շրջանակները` մտքերի փոխանակում» խորագրով հանդիպմանը` կողմերը երկուստեք կարևորել են նման ձևաչափով քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը, համոզմունք հայտնելով, որ նման քննարկումները կնպաստեն կողմերի միջև հետագա համագործակցության ձևաչափի ու շրջանակների հստակեցմանը:

Նոյեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի Ձեռնարկատիրության հարցերի գլխավոր տնօրինության տնօրեն Դանիել Կալեխա Կրեսպոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՀՔ գործընկեր երկրների համար հասանելի «COSME» ծրագրին Հայաստանի հնարավոր անդամակցությանն առնչվող հարցեր: ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացման նկատմամբ հայկական կողմի հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը: Նա նշել է, որ հայկական կողմը հատկապես հետաքրքրված է նորարարության ոլորտում բիզնես ինկուբատորների և կլաստերների զարգացման ԵՄ փորձի ուսումնասիրմամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել հնարավորություն` ԵՄ համապատասխան ոլորտի փորձագետների անհրաժեշտ փորձն ու տեղեկատվությունը Հայաստանի համապատասխան ոլորտի մասնագետներին փոխանցելու համար:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ԵՄ-ում ՀՀ մշտական առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:

Հայերեն English Русский

Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովն իր փորձով և վարժընթացներով պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին

Երևանում կասեցվել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

Կա մեծ հավանականություն, որ առաջիկա տասնամյակներում Կայան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը լինելու է մեր տարածաշրջանի ամենածանրաբեռնված ճանապարհներից. ՀՀ վարչապետ

Պուտինն ամփոփել է Թրամփի և Սի Ծինփինի հետ հանդիպման արդյունքները

Վարդենիս համայնքում կայացել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում պետությունների պատասխանատվությունն ու միջազգային մեխանիզմները՝ փորձագետների ուշադրության կենտրոնում

Փորձաքննությունը հաճախ չի կատարում նախագծերի որակի ֆիլտրի իր դերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Մոլդովայի խորհրդարանի խոսնակն աջակցել է երկրի օդային տարածքի պաշտպանության նպատակով Ռումինիայի հետ համագործակցելու առաջարկին. Moldpres

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ

Բուլղարացի աստղագետը մասնակցել է Երկրի մերձակայքում երեք աստղից բաղկացած հազվագյուտ աստղային համակարգի հայտնաբերմանը. BTA