Խճանկար

Վոլեյբոլի մրցախաղը դիտելու փորձի համար ձերբակալված իրանուհին հացադուլ է հայտարարել

1 րոպեի ընթերցում

Վոլեյբոլի մրցախաղը դիտելու փորձի համար ձերբակալված իրանուհին հացադուլ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի եւ Իրանի քաղաքացիություն ունեցող աղջիկը, որը Իրանում կալանավորված է վոլեյբոլի մրցախաղը դիտելու փորձի համար, երկրորդ անգամ հացադուլ է հայտարարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով նրա ընտանիքին:

Գոնխեխ Գավամին բողոքում է, իր կարծիքով, անօրինական ձերբակալման դեմ, ասել է նրա մայրը:

Ակտիվիստուհու փաստաբանը հայտնել է, թե տեսել է դատական փաստաթղթեր, որոնց համաձայն, նրան դատապարտել են մեկ տարվա բանտարկության:

Սակայն, ազգականների խոսքով, դատախազները չեն հաստատել այդ տեղեկատվությունը:

Իրանում կանանց արգելված է մարզադաշտերում դիտել վոլեյբոլի եւ ֆուտբոլի մրցախաղերը: Իշխանություններն այդ արգելքը բացատրում են տղամարդ երկրպագուների անվայելուչ պահվածքից կանանց պաշտպանելու փորձով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում