Գյումրիում թունավորվել են ընտանիքի 4 անդամները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան 1-ին նրբանցքի թիվ 13 տան բնակիչներ Վ. Ղ.-ը (ծնված 1965թ.), Մ. Ղ.-ը (ծնված 1987թ.) և Ք. Ղ.-ը (ծնված 1988թ.) նոյեմբերի 3-ին` ժամը 22.33-ին, թունավորման նախանշաններով հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ Ա. Ղ.-ը (ծնված 2010թ.) հոսպիտալացվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կարդացեք հոդվածը` Русский