Բրիտանացին դիմաքանդակներ է ստեղծում շոկոլադից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի քանդակագործ Նիկ Էլֆիկը ստեղծում է հայտնի մարդկանց դիմաքանդակները շոկոլադից: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Motorhead խմբի վոկալիստ Լեմի Կիլմիստերի կիսանդրին ստեղծելու համար նա աշխատել է կես տարի: Շոկոլադե քանդակը բնական մեծություն ունի և կշռել է 15 կիլոգրամ: Նիկ Էլֆիկի սիրելի մոդելը Եղիսաբեթ թագուհին է: Նա ստեղծել է թագուհու` մարդկային հասակի քանդակների մի քանի տարբերակներ և չի կարողանում ընտրել՝ նրանցից որը ներկայացնի թագուհուն:
Քանդակագործը չի թաքցնում իր աշխատանքի գաղտնիքները այսպիսի բարդ հումքի հետ, ինչպիեսին շոկոլադն է, սակայն պնդում է, որ տեսականորեն իր բոլոր ստեղծագործությունները կարելի է ուտել: