Աֆղանստանում աշխատավարձի ուշացումների պատճառով ոստիկաններն սկսել են վաճառել իրենց զենքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում աշխատավարձերի վճարման բազմամսյա ուշացումների պատճառով ոստիկաններն սկսել են իրենց զենքը, զինամթերքը եւ հանդերձանքը վաճառել տեղի բնակիչներին ու «Թալիբան» շարժման զինյալներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է աֆղանական «Խամա պրես» գործակալությունը: Նրա տվյալներով՝ Վարդակի, Լոգվարի եւ Ղազնիի նահանգներում Աֆղանստանի Տեղական ոստիկանության անձնակազմի աշխատավարձը չի վճարվում արդեն ավելի քան երեք ամիս:
Իրավապահ մարմինների աշխատակիցներից շատերը, որոնց աշխատավարձի վճարումն ավելի վաղ կատարվում Էր Աֆղանստանի կառավարության եւ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿԸՀ) կողմից, ստիպված են վաճառել անձնական զենքը: Հաճախ գնորդներ են դառնում տեղի բնակիչները, բայց երբեմն զենքը, զինամթերքն ու հանդերձանքը վաճառվում Է անմիջականորեն «Թալիբան» շարժման զինյալներին:
Հոկտեմբերի վերջին Քաբուլում կարգի պահապանները զանգվածային ցույց Էին անցկացրել, որի ընթացքում բացահայտորեն նախազգուշացրել Էին կենտրոնական իշխանություններին, որ աշխատավարձերը չվճարելու դեպքում ոստիկանության ստորաբաժանումները կարող են անցնել թալիբների կողմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: