Խճանկար

Բեքհեմը, Քիդմանը եւ Քամբերբետչն ստեղծել են սեփական Փադինգտոն արջուկները

2 րոպեի ընթերցում

Բեքհեմը, Քիդմանը եւ Քամբերբետչն ստեղծել են սեփական Փադինգտոն արջուկները

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հռչակ վայելող մի խումբ անձինք, այդ թվում՝ Դեւիդ Բեքհեմը, Նիկոլ Քիդմանը, Էմմա Ուոտսոնը եւ Բենեդիկտ Քամբերբետչը, մասնակցել են Լոնդոնի նոր տուրիստական ծրագրին՝ ստեղծելով անգլիական հռչակավոր արջուկի՝ Փադինգտոնի հեղինակային արձանիկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արձանիկները, որոնց շնորհանդեսը նոյեմբերի 3-ին կայացել Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, նոյեմբերի 4-ին կհայտնվեն Լոնդոնի փողոցներում, ինչպես նաեւ տուրիստական մի քանի օբյեկտներում: Նրանք տեղ կգրավեն որոշակի վայրերում հատուկ երթուղով, որն անվանվել Է «Փադինգտոնի արահետ», ՌԻԱ Նովոստին հաղորդել Է London&Partners-ի՝ Լոնդոնի քաղաքապետարանի պաշտոնական փիառ-ընկերության ներկայացուցիչը:

Նախապես Համացանցից ներբեռնելով երթուղու սխեման եւ քաղաքում փնտրել-գտնելով մի արձանիկը մյուսից հետո, զբոսաշրջիկներն այդ կերպ կկարողանան հայտնվել Լոնդոնի ամենահռչակավոր տեսարժան վայրերի՝ Բիգ Բենի, Սուրբ Պողոսի տաճարի, Թաուերի կամրջի, Գրինվիչի թագավորական աստղադիտարանի, եւ, իհարկե, Փադինգտոն կայարանի մոտ, որի մերձակայքում ապրում Է արջուկի մասին գրքերի հեղինակ անգլիացի գրող Մայքլ Բոնդը:

1958 թվականից մինչեւ 2012 թվականը նա 22 պատմություն Է գրել Փադինգտոնի մասին: Դրանց հիման վրա նկարահանվել Է համանուն մանկական սերիալը: Երեխաների եւ մեծահասակների կողմից սիրված հերոսի մասին գրքերը թարգմանվել են 31 լեզուներով: Փադինգտոն կայարանում կանգնեցված Է արջուկի բրոնզե արձանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում