Խճանկար

Հնդիկ գիտնականները մշակել են մրսածությունը կանխարգելող պաղպաղակի բաղադրատոմս

1 րոպեի ընթերցում

Հնդիկ գիտնականները մշակել են մրսածությունը կանխարգելող պաղպաղակի բաղադրատոմս

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական Pacific Dental College ինստիտուտի գիտնականները մշակել են պաղպաղակի բաղադրատոմս, որը կարող է կանխել և բուժել մրսածությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, շոկոլադե քաղցրեղենը պարունակում է բոֆիդոբակտերիաներ, որոնք ոչնչացնում են ստրեպտոկոկ կոչվող բակտերիաները, ինչն էլ համարվում է կոկորդի բորբոքման հիմնական պատճառը: Անկացվել են հետազոտություններ, որոնց մասնացկել են 30 կամավորներ, ովքեր ամեն օր կերել են բուժիչ պաղպաղակը, իսկ ևս 30 կամավորներ կերել են սովորական պաղպաղակ: 18 օր անց գիտնականները չափել են ստրեպտեկոկների չափը և հայտնաբերել, որ մասնակիցների առաջին խումբն ունի նորմալ միկրոֆլորա վնասակար բակտերիաների քիչ քանակությամբ, ինչը նշանակում է, որ մրսելու հավանականությունը շատ ցածր է:

Բուժիչ պաղպաղակի զանգվածային արտադրության մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում