Խճանկար

Լիպոսակցիան 80 տոկոսով նվազեցնում Է շաքարախտի վտանգը. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Լիպոսակցիան 80 տոկոսով նվազեցնում Է շաքարախտի վտանգը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելորդ քաշից տառապող մարդիկ կարող են 80 տոկոսով նվազեցնել երկրորդ տիպի շաքարախտով հիվանդանալու վտանգը, եթե որոշեն լիպոսակցիայի դիմել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել են Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետները:

Հետազոտությանը, որը նկարագրված Է Lancet Diabetes and Endocrinology հանդեսում, մասնակցել Է ավելի քան 4 հազար մարդ:

Գիտնականների խոսքով՝ նրանք, ովքեր անցել են լիպոսակցիա կամ ստամոքսի շունտավորում, նկատելիորեն ավելի քիչ են ենթակա շաքարախտով հիվանդանալու վտանգին:

Ինչպես նշում են հետազոտողները, իրենց մեթոդը կիրառելի Է ցանկացած տարիքի եւ սեռի մարդկանց համար:

Երկրորդ տիպի շաքարախտը կազմում Է շաքարախտի բոլոր դեպքերի մինչեւ 90 տոկոսը եւ, որպես կանոն, դիտվում Է գիրության հակում ունեցող 40-ից բարձր մարդկանց մոտ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում