Մարզային

Մասիսում կանխվել է ինքնասպանության փորձը

1 րոպեի ընթերցում

Մասիսում կանխվել է ինքնասպանության փորձը

ԱՐՏԱՇԱՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 2-ին, ժամը 23:31-ին, Մասիսի ոստիկանության բաժնի հերթապահ կապիտան Լեւոնյանից Մասիսի hրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացին սպառնում է Մասիս քաղաքի Նոր թաղամասի 33 շենքի տանիքից նետվել ցած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, 23: 33-ին դեպքի վայրում է եղել մեկ մարտական հաշվարկ: Զրույցներ տանելուց եւ քաղաքացուն համոզելուց հետո փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները 23:54 րոպեին տանիքից ցած են իջեցրել Նոր թաղամասի 33 շենքի 26 բնակարանի բնակիչ, 1978 թվականին ծնված Զոհրաբ Օնիկի Վարդանյանին:

Ըստ փրկարարական վարչության տվյալների, Վարդանյանը գտնվում է ոստիկանությունում, ճշտվում են դեպքի մանրամասները:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում