Խճանկար

Ամերիկացի լարագնացն առանց ապահովման անցել Է երկնաքերների միջեւ ձգված մետաղաճոպանով

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի լարագնացն առանց ապահովման անցել Է երկնաքերների միջեւ ձգված մետաղաճոպանով

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հռչակավոր լարագնաց Նիկ Վալենդան Չիկագոյում առանց ապահովման եւ կապված աչքերով անցել է երեք երկնաքերների միջեւ ձգված գրեթե 200 մետր բարձրությամբ երկու մետաղաճոպանների վրայով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Վալենդայի ուղին անցել Է Չիկագո գետի վրայով եւ կազմել Է 182 մետր: Վտանգավոր ուղու երկրորդ մասը Վալենդան անցել է կապված աչքերով Marina City աշտարակների միջեւ առանց թեքության ձգված մետաղաճոպանի վրայով: Ըստ որում լարագնացը կցման ապահովական սարք չի օգտագործել: Discovery ալիքը վարել Է իրադարձության ուղիղ հեռարձակումը:

Վալենդան լարախաղացների կրկեսային գերդաստանի ներկայացուցիչ Է: Ճոպանի վրա առաջին քայլերը նա արել Է երկու տարեկանում: Վալենդան մի քանի անգամ գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում. 2008 թականին նա հեծանվով 45 մետր անցել Է շուրջ 40 մետր բարձրության վրա ձգված մետաղաճոպանով: Անցյալ տարի Վալենդան կտրել-անցել Է Մեծ կանյոնը՝ ավելի քան 450 մետր բարձրությամբ ձգված մետաղաճոպանով: Մեկ տարի առաջ լարագնացն ավելի քան 50 մետր բարձրության վրա կտրել-անցել է Նիագարայի ջրվեժը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում