Խճանկար

NASA-ի «Քասինի» զոնդը պատկերել Է Արեգակի արտացոլումը Տիտանի ծովերի մակերեւույթի վրա

1 րոպեի ընթերցում

NASA-ի «Քասինի» զոնդը պատկերել Է Արեգակի արտացոլումը Տիտանի ծովերի մակերեւույթի վրա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի «Քասինի» տիեզերական ապարատը պատկերել Է Արեգակի վառ լույսի արտացոլումը Տիտանի՝ Սատուռն մոլորակի արբանյակի հյուսիսային բեւեռային ծովերի մակերեւույթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AAA-ին:

Արեգակի հայելային արտացոլումը լավ երեւում Է խճանկարային լուսանկարում: Արեգակնային լույսը Տիտանի վրա շողարձակում Է Կրակենի խոշորագույն ծովի հարավային մասում՝ այն արշիպելագից հյուսիս, որը երկու մասի Է բաժանում այդ ածխաջրածնային ծովը:

Տիտանը՝ Սատուռնի՝ Արեգակնային համակարգում մեծությամբ երկրորդ արբանյակի խոշորագույն արբանյակը, բացի Երկրից, միակ մարմինն Է Արեգակնային համակարգում, որտեղ ապացուցված Է հեղուկի գոյությունը մակերեւույթին:

«Քասինի-Գյույգենսի» առաքելությունն ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Իտալիայի տիեզերական գործակալությունների՝ Սատուռնի ուսումնասիրման համատեղ ծրագիրն Է: «Քասինի» տիեզերական զոնդը՝ «Գյույգենս» իջեցվող ապարատով արձակվել Է 1997 թվականին եւ մոլորակի ուղեծրին Է հասել 2004 թվականի հուլիսի 1-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում