Խճանկար

ԱՄՆ-ի բնակիչները Հելոուինին պատրաստվելու վրա ավելի քան 7 մլրդ դոլար են ծախսել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի բնակիչները Հելոուինին պատրաստվելու վրա ավելի քան 7 մլրդ դոլար են ծախսել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչները հոկտեմբերի 31-ին նշվող Հելոուինին պատրաստվելու վրա ծախսել են շուրջ 7,4 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացրել Է Միացյալ Նահանգների Մանրածախ առեւտրի ազգային ֆեդերացիան:

Այդ գումարի ամենամեծ մասը ծախսվել Է զգեստներ ձեռք բերելու վրա: Սովորաբար ամերիկացիները Հելոուինի ժամանակ հագնում են զոմբիների, վհուկների, վամպիրների, կմախքների եւ այլ չար ոգիների շորեր: Այս տարի առանձնահատուկ ժողովրդականություն են վայելում արքայադուստր Էլզայի զգեստները «Սառը սիրտը» մուլտֆիլմից եւ կախարդուհի Մալեֆիսենտայի զգեստները համանուն կինոժապավենից, որտեղ գլխավոր դերը խաղում Է Անջելինա Ջոլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում