Խճանկար

Դուբայում նիհարելու մրցույթի հաղթողները կստանան 40 կգ ոսկի

1 րոպեի ընթերցում

Դուբայում նիհարելու մրցույթի հաղթողները կստանան 40 կգ ոսկի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում անցկացվող նիհարելու մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան 40 կիլոգրամ ոսկի: Այս մասին հայտնել է ԱՄԷ-ի Khaleej Times-ը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, 40 կիլոգրամ ոսկու շուկայական գինը կազմում է 1,6 միլիոն դոլար:

Դուբայում նմանատիպ մրցույթ անցկացվում է երկրորդ անգամ: Նախորդ տարի մասնակցիները որպես մրցանակ ստացել են մոտ 17 կգ ոսկի:

Այս տարի հաղթող է դարձել 7350 մարդ: Նրանք կարողացել են մրցույթում գրանցվելուց հետո 2 ամսում նիհարել 2 կգ-ով ևկորցրած յուրաքանչյուր գրամի համար կստանան մեկական գրամ ոսկի։

Մրցույթի գլխավոր հաղթողը կհայտարարվի արարողության պաշտոնական փակման ժամանակ: Նա գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը: Հայտնի է, որ նա Դուբայում բնավող սիրիացի ճարտարապետ է, ով ուներ 150 կիլոգրամ քաշ և կարողացել է նիհարել 26 կգ-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում