Թեյը կարող է նվազեցնել ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգը. հետազոտություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեյը, ցիտրուսային մրգերը եւ հյութերը կարող են Էապես նվազեցնել ձվարանների քաղցկեղի առջացման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է այն հոդվածում, որը նոյեմբերի 1-ին կհրապարակվի American Journal ofClinical Nutrition-ում:

Այս եզրակցությանն են հանգել Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները՝ 25-ից մինչեւ 55 տարեկան 171 հազար 940 կանանց առողջության վրա ֆլավոնոլներ եւ ֆլավանոններ պարունակող մթերքների ազդեցության վերաբերյալ ավելի քան 30-ամյա հետազոտություններ կատարելուց հետո:

Հետազոտողները պարզել են, որ նրանք, ովքեր գործածել են ֆլավոնոլների բարձր պարունակությամբ սնունդ եւ ըմպելիքներ (թեյ, կարմիր գինի, խնձոր եւ խաղող), ինչպես նաեւ նրանք, ովքեր խմել են ցիտրուսային հյութեր եւ օգտագործել են ֆլավանոնների բարձր պարունակությամբ մրգեր, ամենաքիչ չափով են հակված եղել ձվարանների ուռուցքաբանական հիվանդության զարգացման նկատմամբ:

Ամեն տարի ամբողջ աշխարհում ձվարանների քաղցկեղն ախտահարում Է հարյուր հազարավոր կանանց, այս հիվանդությունը հինգերորդն Է քաղցկեղային ուռուցքներից մահերի ցուցակում: «Մենք պարզել ենք, որ այն կանայք, ովքեր գործածում են ֆլավոնոիդներ անվանվող հզոր նյութերի երկու ենթախմբեր՝ ֆլավոնոլներ եւ ֆլավանոններ պարունակող մթերքներ, ունեցել են ձվարանների քաղցկեղի զարգացման ավելի փոքր վտանգ: Մասնավորապես, օրական միայն երկու գավաթ սեւ թեյը թույլ Է տալիս ձվարանների ուռուցքային հիվանդության վտանգը կրճատել 31 տոկոսով»,- հաղորդագրության մեջ բերված Է Նորվիչի բժշկական դպրոցի պրոֆեսոր Աեդին Քեսիդիի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկուն

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո