Նիկոլայ Ռիժկովը շնորհավորում է Հայաստանին ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը կօգնի քննարկել երկու երկրների համագործակցության հետագա հեռանկարները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի մեկնարկին ասաց Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: «Սա մեր առաջին նիստն է նրանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետությանն այդ իրադարձության կապակցությամբ: Սրանով առավել կարևոր է դառնում Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռիժկովը:

Նա ընդգծեց, որ նիստի ընթացքում կքննարկվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ, կներկայացվեն խնդիրները, մասնավորապես կապված տրանսպորտային փոխադրումների հետ: «Ես խորապես համոզված եմ, որ մեր նիստի ընթացքում կլինի կառուցողական քննարկում, որի արդյունքում կհամաձայնեցվեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր, որոնք առաջացել են ինտեգրացիոն գործընթացների արդյունքում»,- նշեց Ռիժկովը:

ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: Նիստի արդյունքները կամփոփվեն միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանի եւ Նիկոլայ Ռիժկովի համատեղ մամուլի ասուլիսով:

Հայերեն English Русский

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում պետությունների պատասխանատվությունն ու միջազգային մեխանիզմները՝ փորձագետների ուշադրության կենտրոնում

Փորձաքննությունը հաճախ չի կատարում նախագծերի որակի ֆիլտրի իր դերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Մոլդովայի խորհրդարանի խոսնակն աջակցել է երկրի օդային տարածքի պաշտպանության նպատակով Ռումինիայի հետ համագործակցելու առաջարկին. Moldpres

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ

Բուլղարացի աստղագետը մասնակցել է Երկրի մերձակայքում երեք աստղից բաղկացած հազվագյուտ աստղային համակարգի հայտնաբերմանը. BTA

Ազգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-ն

Վահան Կոստանյանն ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած գործարար պատվիրակությանը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -19/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 19/11/26

Վան Գոգի «Ծաղկող շագանակենին» կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարով