Գարեջուրն ամենաշատն ըմպում են Չեխիայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Kirin Holdings ընկերությունը կազմել է վարկանիշային ցանկ, թե որ երկրի քաղաքացիներն են ավելի շատ խմում գարեջուր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, առաջին տեղը զբաղեցրել է Չեխիան, որտեղ միջին հաշվով մեկ քաղաքացին տարեկան խմում է 148 լիտր գարեջուր: Երկրորդ տեղում Ավստրալիան է` մեկ մարդու հաշվով տարեկան 107 լիտրով, երրորդ տեղում` Գերմանիան (106 լիտր), որին հաջորդում են Էստոնիան (102 լ), Լեհաստանը (98լ) և Իռլանդիան (98լ):Ռուսաստանն զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը` մեկ անձի հաշվարկով տարեկան 74 լիտր ցուցանիշով:
Վարկանիշային ցանկը եզրափակել են Շրի Լանկան և Հնդկաստանը, որտեղ տարեկան միջին հաշվով մեկ քաղաքացու օգտագործած գարեջրի ծավալը չի գերազանցում 2 լիտրը: