Չինական ընկերությունը կներկայացնի աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական խոշոր BBKընկերությունը հայտարարել է աշխարհում ամենաբարակ սմարթֆոնի արտադրության մասին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տեղեկությունների համաձայն՝ նրա հաստությունը կկազմի 3,8 մմ: Vivo սմարթֆոնը այդպիսով երկու անգամ ավելի բարակ կլինի iPhone 5-ից: Իսկ վերջերս շուկայում հայտնված iPhone 6-ի հաստությունը կազմում է 6,9 մմ:
Առայժմ առաջին տեղն զբաղեցնում է Elife S5.1-ը, որի հաստությունը կազմում է 5,1 մմ, և այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Կարդացեք հոդվածը` Русский