Խճանկար

Google-ն աշխատում է քաղցկեղային ուռուցքի առաջացումը հայտնաբերող հաբի ստեղծման վրա

2 րոպեի ընթերցում

Google-ն աշխատում է քաղցկեղային ուռուցքի առաջացումը հայտնաբերող հաբի ստեղծման վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Google ընկերությունն աշխատում է այնպիսի հաբի ստեղծման վրա, որը թույլ կտա հայտնաբերել քաղցկեղային ուռուցքի առաջացման նշանները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նորագույն փոքրիկ սարքը, մշակողի տվյալներով՝ ծածկված կլինի հատուկ նանոմասնիկներով, որոնք կկարողանան սքանավորել մարդու արյան բաղադրությունը, ուսումնասիրել բջիջները եւ հայտնաբերել վտանգավոր նշանները: Այդ մասնիկների բաղադրության մեջ կմտնեն ինչպես մագնիսական նյութեր, այնպես Էլ բժշկական պատրաստուկներ, որոնք միասին վերցված իրենցից կներկայացնեն «ազդասարք», որը կտեղեկացնի օրգանիզմում «թշնամական բջիջների» հայտնվելու մասին:

Տեխնոլոգիան մտահաղացվել է այնպես, որ կուլ տված հաբը, գտնվելով օրգանիզմում եւ իրականացնելով անալիզ, տվյալներն անհապաղ հաղորդում Է հագուստին ամրացված հատուկ սենսորին:

Մասնագետները կկարողանան իրականացնել մարդու առողջական վիճակի դիտարկում՝ չկորցնելով թանկարժեք ժամանակը: Հավաքված տեղեկատվությունը, մշակողի տվյալներով՝ կարող Է հաբից ստացվել կրելի սարքի վրա, իսկ ավելի ուշ՝ ներբեռնվել համակարգչում:

Google-ում հավաստիացնում են, որ հաբը չի կարող վնաս պատճառել եւ որոշ ժամանակ անց պետք Է բնական ճանապարհով դուրս գա մարդու օրգանիզմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում