Խճանկար

ԱՄՆ-ում ոստիկանության սպան 120 հազար դոլար Է գտել ճանապարհին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ոստիկանության սպան 120 հազար դոլար Է գտել ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիացի կին ոստիկանը, ծառայությունց տուն վերադառնալով, ճանապարհին 120 հազար դոլար Է գտել եւ չի յուրացրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News-ին:

Երբ կինը, որը խնդրել Է չհայտնել իր անունը, անցել Է Կոնկորդ քաղաքով, ամայի ճանապարին նկատել Է երկու մեծ պայուսակ՝ դրանց վրա դողերի հետքերով: Կանգ առնելով, որ տեսնի, թե ինչ կա դրանցում, նա հայտնաբերել Է տոպրակներ՝ լեփլեցուն 100-դոլարանոց թղթադրամներով:

Երբ նա բացել Է պայուսակը, նրան թվացել Է, «թե այդ ամենն իրական չԷ»: Սակայն իրավապահ մարմիններում աշխատանքի իր 20-ամյա ստաժով նա շատ լավ գիտեր, թե ում պետք Է հանձնի այդ փողը: Նրա խոսքով՝ այս միջադեպն ազնվություն կսովորեցնի իր երեխաներին:

Ոստիկանությունն արդեն փողը վերադարձրել Է տիրոջը, սակայն հետաքննում Է, թե ինչ կերպ Է այն հայտնվել փողոցում:

Իսկ կինն ինքը պարգեւատրվել Է իր ազնվության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում