Հասարակական

Ջրվեժ թաղամասի շուկայի մոտ պահակակետ է այրվել

1 րոպեի ընթերցում

Ջրվեժ թաղամասի շուկայի մոտ պահակակետ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 28-ին` ժամը 23.09-ին, ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասում` շուկայի մոտակայքում, այրվում է պահակակետ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 23.18-ին, մարվել` 23.29-ին: Պարզվել է, որ Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում այրվել է Խ.Ղ.-ին պատկանող կայանատեղի 10 քմ պահակակետը` գույքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում