Խճանկար

Աշխարհում ամենաբարձր երկվորյակ-աշտարակները կկառուցեն Դուբայում

2 րոպեի ընթերցում

Աշխարհում ամենաբարձր երկվորյակ-աշտարակները կկառուցեն Դուբայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում կկառուցվեն աշխարհում ամենաբարձր երկվորյակ-աշտարակները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հաղորդել Է Էմիրությունների Arabian Business գործարար հրատարակությունը:

Dubai Twin Towers անվանմամբ երկնաքերը կդառնա անշարժ գույքի բնագավառի նոր մեգանախագծի բաղկացուցիչ մասը, որի մասին նոյեմբերի 1-ին կհայտարարեն Դուբայի Emaar Properties կառուցող ընկերությունը եւ Dubai Holding ներդրումային ընկերությունը:

Երկնաքերի ճշգրիտ բարձրության մասին առայժմ չի նշվում: Ներկայում ամենաբարձր երկվորյակ-աշտարակներն են համարվում 452 մետր բարձրությամբ Petronas Twin Towers-ը, որոնք գտնվում են Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրում:

Երկվորյակ-աշտարակները կդառնան բնակելի եւ առեւտրային անշարժ գույքի ընդգրկուն համալիրի բաղկացուցիչ մասը, որը կտեղավորվի Դուբայի ծովախորշի ափին: Այս նոր շրջանը, որին ստեղծողները «ապագայի քաղաք» անվանումն են տվել, Դուբայի հետ, բացի ավտոմայրուղիներից, կկապեն տրանսպորտի Էկոլոգիապես մաքուր տեսակները՝ թեթեւ մետրոն, արագընթաց տրամվայը եւ ջրային տաքսին: Նախագծի ընդհանուր մակերեսը կազմում Է 600 հեկտար:

Ներկայում աշխարհի ամենաբարձր շենքը՝ 828 մետր բարձրությամբ Burj Khalifa երկնաքերը, նույնպես գտնվում Է Դուբայում: Դրա շինարարությունն ավարտվել Է 2010 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում