Խճանկար

Apple-ը 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել Է աշխարհի ամենաինովացիոն ընկերությունը

2 րոպեի ընթերցում

Apple-ը 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել Է աշխարհի ամենաինովացիոն ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիաների եւ հաղորդակցուղիների ճյուղի ընկերությունները 2014 թվականին կրկին զբաղեցրել են առաջին հորիզոնականները The Boston Consulting Group-ի (BCG) 50 ամենանորաստեղծական ընկերությունների վարկանիշում: Նորաստեղծությունների բնագավառում անփոփոխ առաջատարը, սկսած 2005 թվականից, երբ BCG-ի առաջին անգամ ներկայացրեց այս վարկանիշը, Apple-ն Է:

Google-ը եւ Samsung-ը վերստին փոխել են տեղերը եւ զբաղեցրել համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ հորիզոնականները: Microsoft-ը եւ IBM-ը գրեթե ամեն տարի մտել են առաջին տասնյակը՝ սկսած 2005 թվականից, 2013 թվականին դրանք զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ եւ 5-րդ տեղերը:

Ինչպես ասված Է BCG-ի "The Most Innovative Companies 2014: Breaking Through is Hard to Do" («Ամենանորաստեղծական ընկերությունները – 2014. ճեղքումը հեշտ չի տրվում») հաշվետվության մեջ, այդ ընկերություններին հաջողվել Է հետ մղել 2013 թվականի վարկածի 50 ամենանորաստեղծական ընկերությունների առաջատարների ամբողջ հնգյակին, ինչպես նաեւ առաջին տասնյակի 7 մասնակիցների եւ 21 ընկերությունների, եւ դա նրանց ամենամեծ ճեղքումն Է 2010 թվականից ի վեր:

Սպառողական ընկերություններն զբաղեցրել են առաջին 50 տեղերից 14-ը, ինչը նույնպես ամենաբարձր արդյունքն Է 2010 թվականից ի վեր: Վարկանիշի թոփում սոսկ երեք հորիզոնականներ են զբաղեցնում այլ հատվածների ընկերությունները, ներառյալ Tesla Motors (7-րդ) եւ Toyota Motor (8-րդ) ավտոմոբիլային ընկերությունները:

Զարգացող տնտեսությամբ երկրներից միայն 5 ընկերություններ են մտել ցանկը. Lenovo-ն, Xiaomi Technology-ն, Tata-ն, Tencent-ը, Huawei-ը:

2014 թվականին 50 ամենանորաստեղծական ընկերությունների ցանկում ամենամեծ փոփոխությունը դիրքերի կորուստն Է ավտոմոբիլաշինական ճյուղի ներկայացուցիչների կողմից: Ցուցակ են մտել սոսկ ինն այդպիսի ձեռնարկություններ, եւ միայն չորսն են հայտնվել առաջին քսանյակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում