Խճանկար

Ստոկհոլմյան տաքսիները կօգնեն հաղթահարելու դեպրեսիան

2 րոպեի ընթերցում

Ստոկհոլմյան տաքսիները կօգնեն հաղթահարելու դեպրեսիան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստոկհոլմում կհայտնվեն տաքսիներ, որոնք կտրամադրեն հոգեբանական ծառայություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Local-ին: Ձմեռային մելամաղձոտության դեմ պայքարելու հարցում մայրաքաղաքի բնակիչներին օգնելու համար մոտ ժամանակներս քաղաքի փողոցներում կհայտնվեն տաքսիներ՝ ավտոմոբիլի հետին նստոցին տեղ զբաղեցրած հոգեբաններով:

"Taxi Stockholm" ընկերությունը որոշել Է այս ծրագիրը գործարկել սպասարկյալների շրջանում վերջերս կատարված հարցումից հետո, որոնց 70 տոկոսը տաքսիով ուղեւորությունը նպաստավոր ժամանակ Է համարել խորհրդածությունների համար:

Յուրաքանչյուր ցանկացող կարող Է վաղօրոք ամրագրել «պսիխո-տաքսի» եւ ուղեւորության ընթացքում ստանալ մասնագետի խոհրդատվություն: Ընկերությունում հավաստիացնում են, որ ուղեւորները կարող են վստահ լինել. իրենց զրույցը դուրս չի գա ավտոմոբիլից, չԷ որ բոլոր վարորդներն ստորագրել են տեղեկատվության չհրապարակման պայմանագիր:

Նույնիսկ տասրոպեանոց ուղեւորությունը բավական կլինի ուղեւորի խնդիրները հասկանալու կամ Էլ դրանք մարդուն այն կերպ ներկայացնելու համար, որպեսզի նրա կյանքը փոխվի դեպի լավը, ասել Է ծրագրին մասնակցող հոգեբաններից մեկը: Նրա կարծիքով՝ զրույցի համար հիմնական թեմաներից մեկը կդառնա մենության խնդիրը:

Նշվում Է, որ այս ծառայությունն սպասարկյալի վրա ավելի Էժան կնստի, քան հոգեբանի ստանդարտ ընդունելությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում