Տորոնտոյում «Հայաստան» հիմնադրամի գալա-երեկոյի ընթացքում հանգանակված գումարը կուղղվի Արցախի զարգացմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա-ճաշկերույթը: Երեկոյի գլխավոր բանախոսն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթ է ունեցել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Դիմելով ներկաներին՝ նա շնորհավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի հիմնադրման 22-րդ հոբելյանը, անդրադարձել հիմնադրամի գործունեությանը Հայաստանում ու Արցախում՝ ընդգծելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում աշխարհասփյուռ հայության ներգրավման կարևորությունը: Դեսպան Եգանյանը հյուրերին է ներկայացրել նաև հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Երեկոյի ընթացքում հավաքագրված ավելի քան կես միլիոն դոլարի նվիրատվությունները կուղղվեն Արցախի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:

Հայերեն

Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել նացիզմի վերականգնման փորձերի դեմ

Բաքվի դատարանը հրաժարվել է փոխել ԼՂ նախկին պաշտոնյաների խափանման միջոցը

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում. ներդրումային նոր հնարավորություններ

Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանանի արևմտյան ափին

ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ