Տարածաշրջանային

Սիրիական բանակը կանխել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հարձակումը Իդլիբի վրա

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը կանխել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հարձակումը Իդլիբի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հետ է մղել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հարձակումը Իդլիբ քաղաքի վրա: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ահաբեկիչները փորձել են ներխուժել քաղաք հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան, սակայն որևէ թաղամասում նրանց չի հաջողվել ամրապնդել ուժերը: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Աղբյուրի տեղեկացմամբ` Իդլիբ քաղաքը վերադարձել է բնականոն կյանքին:

Միևնույն ժամանակ, սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Համայի շրջանում՝ հսկողություն հաստատելով Բուեյդա գյուղի վրա: Բանակը մեծ թվով զինյալներ է ոչնչացրել նաև Քաֆր Զիթայում, Սայադում, Մուրքի հյուսիսում և այլ շրջաններում:

Հոմսի Ուաար ալ Կադիմ, ինչպես նաև Տար ալ Աշթար շրջաններում զինյալները լուրջ կորուստներ են կրել:

Դամասկոսի Համիդի շրջանում պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, ևս 7-ը` վիրավորվել: Պայթուցիկ սարքավորումը տեղադրվել է Բզուրիե փողոցում: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող առևտրի կենտրոնները:

Սիրիայում 3,5 տարվա հակամարտության զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց հայրենիքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում