Խճանկար

Զլատոուստում Ռամզան Քադիրովի դիմանկարով 1-կիլոգրամանոց արծաթե մետաղադրամներ են թողարկում

1 րոպեի ընթերցում

Զլատոուստում Ռամզան Քադիրովի դիմանկարով 1-կիլոգրամանոց արծաթե մետաղադրամներ են թողարկում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Զլատոուստ քաղաքի (Չելյաբինսկի մարզ) վարպետները ձեռնամուխ են եղել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դիմանկարով 1-կիլոգրամանոց արծաթե մետաղադրամ-մեդալների սերիական թողարկմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է «Օրուժեյնիկ» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Վլադիմիր Վասյուխինը, ֆաբրիկա, որտեղ պլանավորվում Է հատել 25 նման մետաղադրամ:

«Սահմանափակ շարքը կուղարկվի մասնավոր հավաքածուներ եւ թանգարաններ,- ասել Է Վասյուխինը:- Ցավոք, առայժմ չի հաջողվել Ռամզան Քադիրովին հանձնել այն մեդալը, որը հավաքածուից առաջինն Է հատվել Գրոզնու ծննդյան օրվա առթիվ: Այն մասին, թե ինչպես պետք Է մետաղադրամ-մեդալը հանձնվի Չեչնիայի Հանրապտության ղեկավարին, հայտնի կդառնա առաջիկա մի քանի օրը»:

Յուրաքանչյուր արծաթե դրամի քաշը 1000 գրամ Է, հաստությունը՝ 14 միլիմետր, տրամագիծը՝ 120 միլիմետր: Մետաղադրամի դիմերեսին կզետեղվի Ռամզան Քադիրովի դիմանկարը, դարձերեսին՝ Ահմատ Հաջի Քադիրովի անվան «Չեչնիայի սիրտը» մզկիթի պատկերը:

Ավելի վաղ ձեռնարկությունը թողարկել Է հուշամեդալ մետաղադրամների շարք՝ նվիրված Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանի կազմ Ղրիմի ընդունման առթիվ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում