Խճանկար

Արգենտինայում 50-մետրանոց պիցցա են թխել

1 րոպեի ընթերցում

Արգենտինայում 50-մետրանոց պիցցա են թխել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի խոհարարները թխել եւ մայրաքաղաքի բնակիչներին են առաջարկել 50-մետրանոց պիցցա՝ վաճառքից ամբողջ հասույթն ուղարկելով Դաունի համախտանիշով հիվանդների ասոցիացիա, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Արտասովոր ուտելիքը խոհարարները մի քանի ժամ պատրաստել են հատուկ սեղանների վրա, որոնք դրված են եղել մայրաքաղաքի կենտրոնի Կորիենտեսի փողոցի երկայնքով: Այդ փողոցում են գտնվում բազմաթիվ պիցցայանոցներ, եւ մրցույթին մասնակցած խոհարարների մեծ մասն աշխատում Է հենց այդ պիցցայանոցներում:

Պիցցան թխելու համար տեղակայվել Է հատուկ վառարան: Վիթխարի կերակրատեսակի պատրաստման համար պահանջվել են ութ խոհարարներ, խոհարարների յոթ օգնականներ, 100 կամավորներ, 100 կիլոգրամ խմոր, 50 կիլոգրամ մացարելլա, 25 կիլոգրամ լոլիկ, 13 կիլոգրամ ձիթապտուղ, ինչպես նաեւ համեմունքներ:

Մեկ կտոր պիցցայի արժեքը կազմել Է 5 արգենտինական պեսո (0,5 ամերիկյան դոլարից փոքր-ինչ պակաս):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում