Խճանկար

Bohemian Rhapsody-ն ճանաչվել Է ամենաբուժիչ երգը

2 րոպեի ընթերցում

Bohemian Rhapsody-ն ճանաչվել Է ամենաբուժիչ երգը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC-ի պատվերով կատարված հարցման տվյալների համաձայն՝ բրիտանական Quen խմբի Bohemian Rhapsody երգը մյուսներից ավելի լավ Է օգնում բարձրացնելու տրամադրությունը: Հարցմանը մասնակցել Է հազար մարդ, որոնց ընտրությանն են առաջարկվել 10 տարբեր երաժշտական ստեղծագործություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բուժական տեսակետից օգտակար կոմպոզիցիաների ցանկի երկրորդ տեղում հարցման մասնակիցները նշել են շվեդական ABBA քառյակի Dancing Queen-ը, իսկ երրորդում՝ բրիտանացի Ֆարել Ուիլյամսի Happy՝ համեմատաբար վերջերս ստեղծված հիթը: Թեեւ, Ֆարելն ստիպված Է եղել երրորդ տեղը բաժանել, ամբողջությամբ վերցված, դասական երաժշտության հետ:

Հարցվածների ավելի քան 75 տոկոսը հայտարարել Է, որ իրենց դուր Է գալիս երաժշտություն լսել, երբ վատառողջ են կամ Էլ ինչ-որ բան չի ստացվում, եւ տասը հոգուց ինը խոստովանել Է, որ երաժշտությունն օգնում Է լավացնել տրամադրությունը կամ նույնիսկ մեղմում Է վատ ինքնազգացողությունը:

Հարցման մասնակիցներին առաջարկված երգերի եւ երաժշտական ստեղծագործությունների ցուցակից տղամարդկանց 30 տոկոսն ընտրել Է Bohemian Rhapsody-ն, մինչդեռ կանանց մեծ մասը՝ 28 տոկոսը, առաջին տեղում դրել Է Dancing Queen-ը:

65 տարեկանից բարձր մարդիկ նախաատվությունը տվել են, ամբողջությամբ վերցված, դասական երաժշտությանը, իսկ երիտասարդության շրջանում առավել բուժիչը եղել Է Happy երգը:

Ցանկում նաեւ հիշատակվում են Բոբ Մառլիի, Մայքլ Ջեքսոնի եւ Ռոբի Ուիլյամսի հիթերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում