Խճանկար

Նոր եվրոթղթադրամներն ավելի հեշտ Է գողանալ, քան կեղծել. Kronen Zeitung

2 րոպեի ընթերցում

Նոր եվրոթղթադրամներն ավելի հեշտ Է գողանալ, քան կեղծել. Kronen Zeitung

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5 եւ 10 եվրո արժողությամբ նոր թղթադրամները շատ ավելի դժվար Է կեղծել, սակայն նաեւ դրանց վրայի մատնահետքերով պոտենցիալ իրավազանցներին բռնելն անհնար Է դարձել, գրել Է ավստրիական Kronen Zeitung-ը: Հրատարակությունը վկայակոչում Է գերմանական Focus հանդեսը, որը հրապարակել Է Բունդեսբանկի եւ Գերմանիայի ոստիկանության տագնապալի հայտարարությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բանն այն Է, որ կեղծումներից գերպաշտպանված նոր թղթադրամները թույլ չեն տալիս որոշել դրանց վրա մատնահետքերի առկայությունը, մինչդեռ մատնադրոշմադիտման մեթոդները մինչ օրս արդյունավետ միջոց Էին արժութային իրավախախտումների դեմ մղվող պայքարում, գրել Է Kronen Zeitung-ը: Դրա պատճառն, ըստ երեւույթին, դրամանիշների նոր պատվածքն Է, որը կոչված Է թղթադրամները պաշտպանել մաշումից:

Մինչ ոստիկանները զբաղվում են մատնահետքերի հայտնաբերման նոր մեթոդների որոնումներով, առաջանում Է նոր խնդիր: Մոտ ժամանակներս պլանավորվում Է 20 եւ 50 եվրո նոր թղթադրամների թողարկումը, իսկ դրանք առավել հաճախակի են օգտագործվում շրջանառության մեջ եւ ավելի հաճախ են դառնում իրավախախտումների օբյեկտ, գրել Է հրատարակությունը:

Ներկայում եվրոն պաշտոնական վճարամիջոց Է Եվրոպայի 18 երկրների համար, որոնցում բնակվում Է 334 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում