«Իրավունք» թերթը նշեց հիմնադրման 25-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի փոխնորդ Նավասարդ արքեպիսկոպս Կճոյանի հայրապետական աղոթքով Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մեկնարկեց «Իրավունք» թերթի 25-ամյակի հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թերթի հոբելյանական տարեդարձն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Քսանհինգ տարին պատկառելի տարիք է որեւէ հաստատության համար` լրատվամիջոցի համար առավել եւս: «Իրավունք»-ը դարձավ մեր անցած 25-ամյա պատմության վկաներից մեկը: Վաղը շատ պատմաբաններ կփորձեն վերականգնել անցած ճանապարհը, «Իրավունք»-ի նյութերով կուսումնասիրեն, կհամադրեն այլ աղբյուրների հետ եւ կփորձեն գնահատական տալ Հայաստանի պամությանը, իսկ դա փառահեղ պատմություն է` պայքարի, մաքառման հաղթանակի եւ տոկունության: Նման պատմությամբ վստահորեն կարելի է հպարտանալ»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ անցած քսանհինգ տարիները հաստատման, կայացման պայքարի տարիներ էին:

«Իրավունք»-ն իր արժանի տեղն է զբաղեցնում ՀՀ ազատ լրատվական դաշտում: Հուսով եմ` ձեր թերթը կընթերցեն ազատ եւ անկախ Հայատանի շատ եւ շատ սերունդներ»,- ասաց Նախագահը:

Թերթի կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար «Իրավունք»-ի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանն արժանացավ «Մովսես Խորենացի» մեդալի, իսկ թերթի երկու աշխատակից պարգեւատրվեցին «Երախտագիտության» մեդալով:

«Իրավունք» թերթը նույն տարիքին է, ինչ Հայաստանի հանրապետությունը, եւ թերթն էլ անցել է այն նույն ժամանակահատվածն ու կյանքի փուլերը, ինչանկախ Հայաստանը»,- ասաց Հայկ Բաբուխանյանը` հավելելով, որ առաջիկայում էլ շարունակելու են աշխատել նույն գաղափարախոսությամբ:

Միջոցառմանը ցուցադրվեց ֆիլմ թերթի անցած ուղու մասին, որին հաջորդեց արդեն համերգային ծրագիրը:

Հայերեն

ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար

Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW

Երևան-Ուրումչի. վերակենդանացնելով Մետաքսի ճանապարհի կապերը նոր ժամանակներում

ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

Իլիկավանքն ու նրան շրջապատող բերդշենը

Հակոբ Ղազանչյանի թատրոնի բացում և առաջնախաղ

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ԱՄՆ-ն 10-12,5 տոկոս ​​նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Հայաստանում ԱԶԲ-ի ընդհանուր հանձնառությունների ծավալը հասել է մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի. Լյազիզա Սաբիրովայի հարցազրույցը