Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Փարիզում Louis Vuitton թանգարանի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Բուլոնյան այգում տեղի է ունեցել Louis Vuitton թանգարանի բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, ապակեպատ թանգարանի հեղինակը ճարտարապետ Ֆրենկ Գերին է: Նրա գնահատմամբ, թանգարանը նման է ապակե խնձորի, որտեղ կան բազմաթիվ ցուցասրահներ: Թանգարանում նախատեսվում է կազմակերպել ժամանակակից արվեստի ցուցադրություններ, ինչպես նաեւ Louis Vuitton-ի սեփականատեր եւ Ֆրանսիայի ամենահարուստ մարդու` Բեռնար Առնոյի անձնական հավաքածուն, որտեղ ընդգրկված են Պաբլո Պիկսոյի, Հենրի Մուրի, Գերհարդ Ռիխտերի, Էնդի Ուորհոլի, Ագնես Մարտինի եւ 20-րդ դարի այլ հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները:

Թանգարանի կառուցման աշխատանքները տեւել են 13 տարի: Այդ ընթացքում 85-ամյա Գերին ստեղծել է 60 նախագիծ: Թանգարանի բարձրությունը 60 մետր է, այնտեղ կա 11 ցուցասրահ, կինոսրահ, դահլիճ` թատերական ներկայացումների, երաժշտական համերգների համար: Պաշտոնապես թանգարանը կգործի հոկտեմբերի 27-ից: Առաջին ցուցահանդեսը նվիրված է թանգարանի ճարտարապետին. կցուցադրվեն այն բոլոր 60 նախագծերը, որոնք ներկայացվել էին թանգարանի կառուցման համար: Շինարարական աշխատանքների համար Louis Vuitton հիմնադրամը ծախսել է 140 միլիոն եվրո: Թանգարանի ղեկավարությունը հույս ունի, որ այն տարեկան կունենա ավելի քան 700 հազար այցելու:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա