Խճանկար

Բրիտանիայում սկսել են արտադրել ուղտի կաթով պաղպաղակ

1 րոպեի ընթերցում

Բրիտանիայում սկսել են արտադրել ուղտի կաթով պաղպաղակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Simply Ice Cream ընկերությունը սկսել է արտադրել արտասովոր պաղպաղակ, որը պատրաստված է ուղտի կաթով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նոր պաղպաղակի ներկայացումը տեղի է ունեցել ուղտերի`Էշֆորդ քաղաքում տեղի ունեցած մրցավազքի ժամանակ: Աղանդերի մեկ բաժնիգինը 5,6 դոլար է, իսկ ուղտի կաթի մեկ լիտրի արժեքը կազմում է 16 դոլար: Չնայած պաղպաղակի արժեքին, միջոցառման ժամանակ վաճառվել է 120 աղանդեր: Այժմ պաղպաղակը կարտադրվի վանիլային, մանգոյի և ելակի համերով:

Արտադրողների խոսքով` նոր աղանդերը բավականին օգտակար է, քիչ յուղային, իսկ շաքարավազը փոխարինվել է ագավայի օշարակով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում