Հասարակական

Այրված մեքենայում դիակ է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Այրված մեքենայում դիակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 24-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջից դեպի գաջի գործարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Միցուբիշի Իո» մակնիշի 19 ՍՍ 084 պետհամարանիշի (հաշվառված է Գ. Մ.-ի անունով, ծնվ. 1959թ.) ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.23-ին:Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու այրված դի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում