Խճանկար

Եղիսաբեթ Բ-ն առաջին անգամ օգտվել Է Twitter-ից

2 րոպեի ընթերցում

Եղիսաբեթ Բ-ն առաջին անգամ օգտվել Է Twitter-ից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ուղարկել Է իր առաջին թվիթը՝ Լոնդոնի Գիտության թանգարանում բացելով տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված նոր սրահը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ուրախությամբ հայտնում եմ Գիտության թանգարանում «Տեխնոլոգիաների դարաշրջանը» ցուցահանդեսի բացման մասին եւ հուսով եմ, որ այցելուները հաճույք կստանան այնտեղ այցելելուց»,- գրել Է թագուհին պլանշետային համակարգչում:

Թվիթերն ուղարկվել Է Գիտության թանգարանի ակաունտի միջոցով եւ արդեն վերահրապարակվել Է հազարավոր ֆոլովերներով:

Թանգարանի նոր սրահը, որի բացումը նստել Է 15,6 միլիոն ֆունտ ստեռլինգ, նվիրված Է վերջին 200 տարում հաղորդակցուղիների պատմությանը: Այս ցուցադրանքի մեջ մտել Է 800 ցուցանմուշ:

Եղիսաբեթ Բ-ն 1976 թվականին դարձել Է առաջին միապետը, որն Էլեկտրոնային նամակ Է ուղարկել:

Ցուցահանդեսը, որն անվանվել Է «Տեղեկատվության դարաշրջան», նվիրված Է կապի վեց տեսակներին, որոնք փոխել են աշխարհը եւ մարդկությանը դարձրել տեղեկատվական հասարակություն. հեռագրությանը, անալոգային հեռախոսությանը, ռադիո- եւ հեռուստահեռարձակմանը, արբանյակներին, համակարգիչներին եւ ձեռքի հեռախոսներին:

Ցուցանմուշների մեջ ներկայացված Է Ռուսաստանի Շուխովյան աշտարակի մանրակերտը, որը կառուցվել Է 1922 թվականին, ինչպես նաեւ խորհրդային ԲԷՍՄ-6 գերհամակարգիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում