Քաղաքականություն

ՀՀԿ ԳՄ նիստում փոխվարչապետի նշանակման հարց չի քննարկվելու

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ ԳՄ նիստում փոխվարչապետի նշանակման հարց չի քննարկվելու

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում փոխվարչապետի նշանակման հարց չի քննարկվելու: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե նիստի ընթացքում քննարկվելու է փոխվարչապետի նշանակման հարցը, Հովիկ Աբրահամյանը կարճ պատասխանեց. «Ոչ»:

Լրագրողներից մեկի հարցին՝ պատրա՞ստ եք վաղվա հեղափոխությանը, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Դուք ինչո՞ւ եք մեր երկրին այդքան վատ բաներ կամենում: Դուք երիտասարդ եք, նման բաներ մի ասեք: Խնդրում եմ բոլորիդ, հասարակությանը ճիշտ տեղեկատվություն տրամադրեք»:

Դիտարկմանը, թե մարդիկ իշխանափոխություն են պահանջում, ՀՀ վարչապետը հարցով պատասխանեց. «Ովքե՞ր են պահանջում»:

Իսկ այն հարցին, թե կառավարությունը չի ցանկացե՞լ, թե չի կարողացել կատարել քառյակի 12 կետից բաղկացած պահանջները, ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունը գրավոր պատասխանել է այդ պահանջներին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ զրուցեց նաև Բուզանդի, Եկմալյան և Ֆիրդուսի փողոցի բնակիչների հետ, ովքեր պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրները:

ՀՀ վարչապետը լսեց բնակիչներին և խոստացավ ընդունել նրանց: «Ձեզ կզանգահարեն և մենք կհանդիպենք, կքննարկենք ձեզ հուզող հարցերը: Ես ձեզ շաբաթ օրը կընդունեմ»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում