Պաշտոնական

Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախահահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 23-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, խոնարհումով եւ լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում