Google-ը ներկայացրել Է Inbox նոր փոստային ծառայությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ինտերնետ-հսկան ներկայացրել Է Էլեկտրոնային փոստով աշխատելու համար Inbox նոր ծառայությունը, որը կլրացնի արդեն գոյություն ունեցող Gmail ծառայությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության պաշտոնական բլոգում:
«Inbox-ը մշակել են նույն այն մարդիկ, որոնք ստեղծել են Gmail-ը, բայց դա Gmail-ը չԷ: Դա փոստային ծառայության բացարձակապես նոր տիպ Է, որը կենտրոնացված Է իրոք կարեւոր բաների վրա»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Inbox-ն առաջին հերթին կոչված Է շարժական սարքերի օգտատերերի համար պարզեցնելու աշխատանքը փոստարկղի հետ: Մասնավորապես, Google-ի նոր ծառայությունում բարելավել են նամակների խելացի տեսակավորման համակարգը, որը Gmail-ում հայտնվել Է շուրջ մեկ տարի առաջ: Օրինակ՝ Inbox-ն առանձին ցանկերի մեջ կհավաքի Համացանցում կատարված գնումների կամ բանկերից ստացված գումարների վճարագրերը: Օգտատերերը կարող են ընտրել, թե որ կատեգորիաների նամակներն են իրենք ցանկանում աչքի անցկացնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: