Խճանկար

Մայք Թայսոնը կդառնա Ռուսաստանի գրողների միության անդամ

1 րոպեի ընթերցում

Մայք Թայսոնը կդառնա Ռուսաստանի գրողների միության անդամ

ՄՈՍԿՎԱ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահառչակ ամերիկացի նախկին բռնցքամարտիկ Մայթ Թայսոնի կյանքում հոկտեմբերի 27-ը կարեւորագույն օր է: Այդ օրվանից, ամենայն հավանականությամբ, կսկսվի Թայսոնի գրողի կարիերան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նույնը օրը կկայանա բռնցքամարտիկի «Թայսոն. անողոք իրականություն» գրքի շնորհանդեսն ու ռինգի արքան կանդամակցի Ռուսաստանի գրողների միությանը:

Թայսոնն արդեն երկու անգամ արժանացել է Գինեսի ռեկորդի գրքում ընդգրկվելու հավաստագրի` ամենաշատ նոկաուտների եւ գերծանր քաշային կարգում ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը հռչակվելու համար:

Նա մի քանի անգամ հռչակվել է տարվա բռնցքամարտիկ: Մարզիկի փայլուն կարիերային զուգահեռ` Թայսոննի կյանքի մութ էջերն էլ շատ են: Երեք տարի նա անցկացրել է բանտում` բռնաբարության հոդվածով: 1997թ. մենամարտի ժամանակ նա կծել է բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդի ականջը: 2005թ. Թայսոնն ավարտել է բռնցքամարտիկի կարիերան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում