Հայաստանում կառավարման ճգնաժամ չկա. Հովիկ Աբրահամյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ ընդդիմության պնդումների հետ, թե Հայաստանում կառավարման ճգնաժամ կա: Ազգային ժողովում լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա, նա նշեց, որ նման բան չկա: «Որտե՞ղ կա կառավարմանճգնաժամ։ Դուք տեսնո՞ւմ եք որևէ հարց, որը մենք չենք կարողանում կառավարել։ Մենք շատ լավ կառավարում ենք, դեռ նույնիսկ փորձում ենք մեր լիազորությունները, մեր պոտենցիալը 100%-ով օգտագործել։ Եվ մենք առաջիկայում ավելի արդյունավետ ենք կառավարելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունն այսօր հակված է առկա խնդիրներին տալ լուծում, որովհետև կան բազմաթիվ, մասնավորապես, սոցիալական խնդիրները, որոնցից էլ ածանցվում է արտագաղթը, աղքատությունը։ «Մենք պետք է ձեռնամուխ լինենք աղքատության ու արտագաղթի նվազեցմանը»,- ասաց Աբրահամյանը։

Անդրադառնալով փոխվարչապետի թափուր պաշտոնի հարցին՝ Հովիկ Աբրահամյանն հայտնեց, որ այդ հարցը դեռևս որևէ մեկի հետ չի քննարկել:

Հարցին` ինքը ցանկանո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը նախագահ դառնա, վարչապետը պատասխանեց, որ այս պահին կոռեկտ չէ այդ մասին խոսել, քանի որ գործող նախագահը դեռ 4 տարի ունի աշխատելու:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում