Հասարակական

Դիլիջանում «Վոլկսվագեն»-ը մոտ 200 մետր գլորվել է ձորը

1 րոպեի ընթերցում

Դիլիջանում «Վոլկսվագեն»-ը մոտ 200 մետր գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 22-ին` ժամը 00.50-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթեռն Փարադայզ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածում (91-րդ կմ) «Վոլկսվագեն» մակնիշի 33 OR 857 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Պ., ծնված 1979թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով վարորդը և ուղևոր Ա. Գ-ն (ծնված 1971թ.) տեղափոխվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում