Հասարակական

Էջմիածին-Արմավիր ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Էջմիածին-Արմավիր ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 22-ին` ժամը 07.56-ին, ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-16 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում` Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Հ.-ը (ծնված 1986թ.), ուղևորներ` Ն. Վ.-ը (ծնված 1996թ.), Ա. Մ.ը (ծնված 1997թ.) և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Կ. Կ.-ը (ծնված 1988թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում